Հարցազրույց 

Վանուհի Բաղրամյանը՝ «Արևի գույնի» մասին

analitik.am

Վանուհի Բաղրամյանը ընդամենը 20 տարեկան է, նա  այս տարի ավարտել է ՀՊՄՀ բանասիրության ֆակուլտետը: Ստեղծագործում է 12 տարեկանից և այսօր, այդ ոլորտում,  հասել է բավականին մեծ հաջողությունների:  Նրա ստեղծագործությունների առաջին փոքրկ ժողովածուն՝ «Տասներկու ակնթարթը»,  տպվել է իր  ծնողների օգնությամբ,  երկրորդը եղել է «Իմ խոհերը» :

Վանուհին այսօր արդեն ունի երրորդ հրատարակված ժողովածուն՝    «Արևի գույնը»:   

 

Ստորև ներկայացնում ենք  analitik.am–ի հարցազրույցը  Վանուհի Բաղրամյանի հետ:

 

 

-Կպատմե՞ք մի փոքր «Արևի գույնը» ժողովածուհի մասին:

 

 

-«Արևի գույնը» կարելի է ասել, որ իմ առաջին լուրջ աշխատանքն է: Գրքի անվանումը  ժողովածուի պատմվածքներից մեկի վերնագիրն է, այն նաև սերտորեն կապված է  ժողովածուում ընդգրկված  մյուս ստեղծագործությունների հետ:


 

-Ի՞նչ ստեղծագործություններ են ընդգրկված  «Արևի գույնը» գրքում:


 

-Կան բանաստեղծություններ, արձակ գործեր, ակնարկներ, նոթեր:


 

-Հիմնականում ո՞ր ժանրին են պատկանում Ձեր ստեղծագործությունները:


 

-Ստեղծագորժում եմ և՛ չափածո ժանրում, և՛ արձակ,  բայց  ասում են,  որ արձակը ավելի լավ է ստացվում:


 

-Իսկ ու՞մ օգնությամբ  հրատարակվեց «Արևի գույնը» :


 

-Այսօր գիրք հրատարակելը այնքան էլ հեշտ չէ,  բարեբախտաբար ես ունեմ իմ կողքին այնպիսի մարդիկ, ովքեր ստեղծում են այդ հնարավորությունը: Գիրքը տպագրվել է ծնողներիս օգնությամբ:

 

-Ի՞նչ կասեք մեր ժամանակակից գրականության մասին և մեր օրերի ստեղծագործողների ու ստեղծագործությունների մասին:

 

-Ժամանակակից գրականությունը միայն հայհոյախառն գրականությունը չէ, ինչպես որ շատերն են կարծում: Մեր օրերի ստեղծագործողները որքան էլ որ փորձում են իրենց հայհոյախառը ստեղծագործությունների մեջ իմաստներ  դնել և դրանով  արդրանալ, ես չեմ ընդունում:  Կարծում եմ, որ պետք է մեր ավանդական գրականության տեսակը շարունակվի, ես չեմ ուզում, որ մենք գրականությունից հեռանանք:  Այսօր այնպիսի  ստեղծագործություններ են   արժանանում  մրցանակների, որ ապշել կարելի է:  Ես  ցավում եմ, որ շատ անվանի մտավորականներ այսօր  ողջունում են այդպիսի ստեղծագործությունների մուտքը մեր գրականություն և հնարավորություն ու պայմաններ  ստեղծում այդպիսի գործերի շարունակության համար:    

 

Նույն շարքից