Հարցազրույց 

Մաքսային միությանն անդամակցությունն աղբյուր է Հայաստանի զարգացման համար. Վիկտոր Խրիստենկո

analitik.am

- Պարոն Խրիստիենկո, ի՞նչ նպատակներ է դրել իր առջեւ Մաքսային միությունը:
-Մեր գլխավոր նպատակը միասնական տնտեսական գոտու ստեղծումն է, որը հիմնված է ապրանքերի փոխանցման, ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքի ազատության վրա: Մի քանի տարի առաջ Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի նախագահները` հաշվի առնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ընդունեցին որոշումը, որը կտրուկ ակտիվացրեց տնտեսական ինտեգրացիան Եվրասիական գոտում: Արդյունքում, 2011-ին այն կոչվեց Մաքսային միություն: Երեք երկրների տնտեսական միավորումը ինտեգրացիայի զարգացման առաջին փուլն էր: Ի՞նչ է դա նշանակում: Վերոնշյալ երեք երկրներում ընդունվում է միասնական մաքսային կոդեքս, միասնական մաքսային դրույք, արտաքին առեւտրի եւ մաքսային կանոնների միասնական համակարգ, միասնական իրավական դաշտ տեխնիկական կանոնակարգման ոլորտում: Առաջին հերթին, Մաքսային միությունն ապահովում է ապրանքների ազատ ելումուտ: Հսկայական գործ է կատարվել նաեւ աշխատուժի ելումուտի համար: 2012-ի հունվարի 1-ից մենք մտանք հաջորդ փուլ. միասնական տնտեսական գոտու ձեւավորում: Այստեղ արդեն ստեղծվել է համակարգային աշխատանք: Վերազգային գաղափարին աստիճանաբար տրվում են նոր լիազորություններ: Դրանց իրականացման համար ստեղծվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողով. որը առանցքային դիրքորոշումների համար աննախադեպ կառույց է: Կարգավիճակի առումով այն վերազգային կառույց է` թե լիազորությունների ծավալի, թե ինտեգրման տրամաբանությամբ: Փաստորեն, մենք պետք է անցնենք Եվրամիության ճանապարհը, սակայն շատ ավելի արագ տեմպերով: Ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ ելումուտի համար մենք շարունակում ենք աշխատել եւ ստեղծել իրավական դաշտ, միաժամանակ, հիմք ընդունելով երեք երկրների նախագահների հայտարարությունները, ձեւավորել առաջատար ինտեգրացիոն Եվրասիական տնտեսական միավորում: Այն պետք է գործի 2015-ի նոյեմբերի 1-ից:
Երկրների բիզնես գործունեություն եւ աշխատանքի հիմնական լսարան. սա նշանակում է միասնական շուկայի ստեղծում` միասնական օրենսդրությամբ եւ 170 միլիոն սպառողով: Մակրոտնտեսական քաղաքականության առումով այն ներդաշնակ է, կան մրցակցության կանոներ, տեխնիկական կարգավորման համակարգեր, տրանսպորտ, բնական մենաշնորհների սակագներ, գյուղատնտեսական եւ արդյունաբերական սուբսիդիաներ: Եվրասիական տնտեսական նախագծի իրականացումը մենք գնահատում ենք որպես հնարավորություն, որը կնպաստի անդամ պետություններում տնտեսական աճի բարձրացմանն ու տնտեսության արդականացմանը:

-Դուք առաջիններից էիք, որ հայտարարեցիք` ընդհանուր սահմանների բացակայությունը չիկարող խոչընդոտել Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը: Ինչպե՞ս եքպատկերացնում այդ համագործակցությունն առանց ընդհանուր սահմանի:
-Ընդհանուր սահմանի բացակայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ տնտեսական ինտեգրացիայի համար: Այս առնչությամբ կարող եմ թվել բազմաթիվ օրինակներ: Օրինակ, երբ Հունաստանն անդամակցեց Եվրամիությանը, չուներ ընդհանուր սահման (ընդհանուր սահմանն ապահովում էր Բուլղարիան, որ վերջերս է անդամակցել ԵՄ-ին): Կիպրոսը նույնպես չունի ընդհանուր սահման ԵՄ-ի հետ, սակայն դա չի խանգարել անդամակցել Եվրամիությանը: Մյուս կողմից, որպեսզի հասկանանք, թե որքանով է կարեւոր սահմանների մասին խոսակցությունը, պետք է փորձենք հասկանալ, թե տնտեսական առումով ի՞նչ է նշանակում սահման: Սահմանը դա բիզնեսմենների համար ծախս է: Հատելով սահմանն անհրաժեշտ է ապրանքի ելումուտի համար փաստաթղթեր լրացնել, սահմանված մաքսատուրք վճարել: Այսօր Հայաստանից ապրանք արտահանելու համար, անհրաժեշտ է լրացնել տարանցիկ դեկլարացիա ապրանքը Վրաստանով անցկացնելու համար, իսկ Մաքսային միություն մուտք գործելու համար, օրինակ Ռուսաստան, անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթղեր ապրանքի ներմուծման համար, իրականացնել մաքսազերծման համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը` պահեստներ, միջնորդներ, վճարումներ: Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցությունից հետո, ընթացակարգի երկրորդ հատվածը կվերանա: Այն ապրանքը, որն ուղարկվելու է Մաքսային միություն, Հայաստանի սահմանին կգրանցվի որպես «ազատ տարանցման համար» եւ մուտք կգործի Վրաստան: Իսկ Ռուսաստան մուտք գործելու ժամանակ, ռուսական սահմանին կստուգվի կնիքն ու տեսնելով հայ սահմանապահների վերոնշյալ հավաստիացումը, թույլ կտրվի ապրանքի մուտքը Մաքսային միություն առանց պահեստների, միջնորդների եւ այլն: Դա էապես նվազեցնում է ծախսերը, ինչը ամենակարեւորն է, երբ մենք խոսում ենք ապրանքի մասին:
Սակայն այսօր տնտեսության մեծ մասը ոչ թե ապրանքներն են, այլ ծառայությունները: Դա տնտեսության մի հսկայական ոլորտ է` կապ, տրանսպորտ, շինարարություն, ֆինանսական ծառայություններ եւ այլն: Եվ այս ամբողջ ոլորտը սահմանի առնչությամբ ավելի քիչ զգայուն է: Այս պարագայում սահմանը չի ստեղծում ծախսեր: Գործարարների համար ավելի մեծ ծախսեր ստեղծում են այս ոլորտներում տարբեր երկրներում կարգավորման տարբեր մեխանիզմները: Մաքսային միությունում եւ միասնական տնտեսական գոտում շարժվում ենք դեպի ծառայությունների կարգավորման եւ Հայաստանն էլ, միանալով Մաքսային միությանը, կմիանա այդ ծառայությունների ազատ շարժին: Դա շատ կարեւոր է եւ շատ իրական, որովհետեւ Մաքսային միության երկրների տնտեսությունում ծառայությունների տեսակարար կշիռը 60 տոկոս է: Ծառայություններն ավելի մեծ արդյունքներ գրանցելով հանդերձ նաեւ պակաս զգայուն են սահմանների նկատմամբ, նշանակում է` այդ ոլորտների համար Մաքսային միությանը միանալը առավելություններ ունի:
-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կտա Մաքսային միությունը Հայաստանին, իսկ համագործակցությունըՀայաստանի հետ` Մաքսային միությանը:
-Եթե խոսենք ավել գլոբալ, ապա Մաքսային միությունը, դա ազատ տարածք է` 170 միլիոն սպառող ունեցող շուկա, որը զարգացման նոր աղբյուր է: Բայց ես կարծում եմ` Հայաստանի համար կարեւոր է ոչ միայն ապրանքների ու ծառայությունների ազատ շարժը, այլեւ աշխատուժը: Նման հեռանկարը, հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ հայկական սփյուռքի մի մեծ զանգված ապրում եւ աշխատում է Մաքսային միության տարածքում, նույնպես կարեւոր է: Ես հիմա չեմ փորձի թվերով ներկայացնել կամ հաշվել, թե տարեկան որքան շահույթ կլինի, հատկապես, թե ի՞նչ է տալու համագործակցությունը Մաքսային միությանը: Կարծում եմ` ամենակարեւորը, որ տալիս է այս նախագիծը, երկրաժամկետ հեռանկարների ընկալումն է, թե ում հետ համագործակցությամբ դու նվազագույնի կհասցնես տնտեսական ռիսկերն ու կզարգացնես քո հետաքրքրություններն այդ քառյակի շրջանակում` արդեն Հայաստանի հետ եւ նաեւ, թե ինչպես այդ քառյակը կզարգացնի իր շահերն արտաքին աշխարհում: Եվ այդ առումով առաջնահերթությունների համար կայուն համակարգի ստեղծումը, մեծ գաղափարի իրականացումը բոլորին տալիս է վստահություն` մարդկանց` իրենց կյանքում, գործարարներին` ներդրումների ժամանակ: Սա ամենակարեւորն է:
-Ե՞րբ պատրաստ կլինի Հայաստանը Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական տարածությանը միացնող «Ճանապարհային քարտեզը»: Ի՞նչ ժամկետների մասին է խոսքը գնում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է արագացված տեմպերով անդամակցել միությանը:
-Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի նախագահներին` խնդրելով արագացնել Հայաստանի` Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական գոտուն անդամակցության ընթացքը: Երեք երկրների նախագահները ողջունեցին այդ հայտարարությունն ու դա նշանակում է, որ փորձագետների վրա դրված է համապատասխան աշխատանք, իհարկե ոչ ի հաշիվ որակի: Դժվար է կանխատեսել, թե երբ կավարտվեն «Ճանապարհային քարտեզի» աշխատանքները: Այս ամսվա ընթացքում կստեղծվի պաշտոնական խումբ 4 երկրների ներկայացուցիչներից եւ հանձնաժողովից: Մենք արդեն սկսել են փորձագիտական մակարդակով պարզել «Ճանապարհային քարտեզի» շրջանակը, որը արդեն վստահություն է ներշնչում: Մի կողմից մենք ունենք Ղրղզստանի հետ աշխատանքային փորձը, եւ աշխատանքի ուղղությունները պարզ են, մյուս կողմից, ինչի մասին ես կարող եմ հստակ ասել Երեւան այցելության արդյունքներից դատելով, հայ փորձագետների որակավորումն ու աշխատանքային ծավալը շատ բարձր է եւ որակյալ: Դա մեզ թույլ է տալիս հուսալ, որ «Ճանապարհային քարտեզի» շուրջ աշխատանքները կավարտվեն կարճ ժամանակահատվածում: Չեմ կարող ասել, որ ես սնահավատ եմ, սակայն չեմ ցանկանում կոնկրետ ժամանակ նշել: Մոսկվայում դեկտեմբերին կայանալիք նախագահների գագաթաժողովի ժամանակ, մենք նախատեսում ենք զեկուցել ընթացող աշխատանքների մասին: Հույս ունեմ, որ զեկույցը կլինի շատ լավատեսական:
- Հասկանալի է, որ մաքսային միությունների ձեւավորումը բարդ գործընթաց է, եւ Ձեր վրա իրապես մեծ պատասխանատվություն է դրված: Այդուհանդերձ, որքա՞ն արագ են Մաքսային միությանն անդամակցող եւ անդամակցել հավակնող պետությունների միջեւ մաքսային, առեւտրային անջրպետներն արագ լուծվում, որքան արագ է ընթանում գործող կանոնակարգերի համապատասխանեցումը:
- Երեք երկրների միջեւ առեւտրային արգելքներ չկան: Մաքսային միությանն անդամակցող երկրի համար առեւտրային արգելքները միանգամից կանհետանան: Ի՞նչ է սա նշանակում: Եթե Հայաստանն անդամակցում է Մաքսային միությանը եւ միաժամանակ խնդրում է որոշ ժամանակով թողնել հատուկ ռեժիմներով որոշ ապրանքների մուտքը շուկա, որ տարբերվում է Մաքսային միության ռեժիմից, դա սկզբունքորեն հնարավոր է: Բայց դա կնշանակի այդ ժամանակահատվածի համար պահել լիակատար մաքսային վերահսկողություն հայկական բոլոր ապրանքների վրա: Որքան փոքր լինի այն ապրանքների ցանկը, որոնց համար Հայաստանը հատուկ ռեժիմ կխնդրի, եւ որքան քիչ կլինի ժամկետը, այդքան ավելի արագ կլուծվեն բոլոր արգելքները:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը,թե Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանը, քանի դեռ չի լուծվել ԼՂՀ հարցը:Արդյո՞ք կարելի է Մաքսային միությանն անդամակցությունը կապել Լեռնային Ղարաբաղիխնդրի հետ:
-Ես իրավասու չեմ մեկնաբանելու անկախ երկրի նախագահի հայտարարությունը: Կարող եմ ձեր հարցին պատասխանել Մաքսային միության ձեւաչափի առումով: Ոչ մի կապ չկա Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ Հայաստանի` Մաքսային միությանն ու միասնական տնտեսական գոտու անդամակցության միջեւ: Մաքսային միությունն ու Միասնական տնտեսական տարածությունը տնտեսական սուբյեկտներ են եւ իրենց իրավասությունները բացառապես տնտեսական են: Եվ այս առումով ինչն է մեզ համար շատ կարեւոր, որ միջսահմանային ազատ անցուդարձի իրականացումը համապատասխանի Մաքսային միության նորմերին, որ մենք հասկանանք ապրանքը ի՞նչ անցակետերով է գնում, որպեսզի այս առումով չկարգավորված «գորշ կետեր» չմնան: Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող քաղաքական իրավիճակին, ապա այն լուծվում է այլ, հատուկ այդ հարցի համար նշանակված ֆորմատով: Աշխատում է հատուկ ԵԱՀԿ Մինսկի խումբ, կան երկրներ, որոնք ղեկավարում են այդ գործընթացը եւ Աստված բոլորին հաջողություն եւ առողջություն տա, որպեսզի արագ լուծվի այդ խնդիրը:
-Մինսկում Ղազախստանի նախագահ պարոն Նազարբաեւը հայտարարեց Մաքսային միությանըմիանալու Թուրքիայի ցանկության մասին: Որքանո՞վ եք դուք դա իրատեսական համարում:
-Ես կարծում եմ, որ Նուրսուլթան Աբիշեւիչը նկատի ուներ, որ Թուրքիան հետաքրքրված է համագործակցել եւ ընդլայնել կապերը Մաքսային միության հետ: Խոսքն այս դեպքում Թուրքիայի մասնակցության որոշակի ձեւաչափին չէր վերաբերում: Այդ երկրից պաշտոնական որեւէ հայտարարություն չի եկել Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ: Սակայն, սրանով հանդերձ, Մաքսային միության շուկան շատ է հետաքրքրում Թուրքիային: Կան բազմաթիվ երկրներ, որոնք հետաքրքրված են Մաքսային միության հետ ունենալ խորացված համագործակցության ոչ թե որպես մասնակից, այլ ազատ առեւտրի գոտիների ձեւաչափի միջոցով: Այսօր արդեն այդ երկրների թիվը հասել է 36-ի: Սակայն դա չի նշանակում, որ այդ բոլոր երկրների հետ Մաքսային միությունը կունենա ազատ առեւտրի գոտի: Ազատ առեւտրի գոտու ձեւավորման վերաբերյալ բանակցությունների երեք փուլ է եղել Վիետնամի հետ: Այսօր արդեն ակտիվ աշխատանք է տարվում Եվրոպական ազատ առեւտրի ասոցիացիայի եւ Նոր Զելանդիայի հետ: Համատեղ գործակցության հարցն է քննարկվում Իսրայելի հետ: Հնդկաստանը նույնպես լուրջ հետաքրքրություններ է ներկայացնում: Այսպիսի հետաքրքրության պայմաններում Մաքսային միության հետ խորը համագործակցությունը կարող է իրականանալ միայն ազատ առեւտրի գոտու միջոցով, սակայն միայն այն ժամանակ, երբ առկա է Մաքսային միության անդամ երկրների հետաքրքրությունը դեպի տվյալ պետություն եւ հակառակը:
-Արդյո՞ք արդյունավետ կլինի համագործակցությունը Թուրքիայի հետ, մի պետության, որըՀայաստանի հետ փակ սահման ունի:
-Ես չեմ փորձի հարցին ենթադրական գնահատական տալ: Եթե..: Շատ դժվար է նման սցենարներ գրել: Բայց կարող եմ ասել, որ տնտեսական համագործակցության խորացումը, որը տանում է մրցակցության, մարդկանց բարեկեցության եւ կյանքի որակի բարձրացման, միշտ էլ հանդես է գալիս որպես դրական փաստարկ նման բարդ հարցերի լուծման պարագայում, մշակութային եւ հումանիտար կապերի ամրապնդումը, միշտ էլ լավ է: Դա թույլ է տալիս ոչ միայն լուծել, այլեւ խուսափել խնդիրներից: Կարծում եմ` Մաքսային միության հաջող իրականացումը մեծապես կնպաստի եւ դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում :
-Համագործակցության ինչպիսի՞ եզրեր եք տեսնում Եվրոմիության եւ Մաքսային միությանմիջեւ:
-Լավ հարց է: Ես կարծում եմ, հաշվի առնելով այն բոլոր դժվարությունները, որ այսօր առաջանում են Մաքսային միության եւ Եվրամիության փոխազդեցության առնչությամբ, արդյունավետ երկխոսության կարեւորությունն այդ երկու կառույցների միջեւ ակնհայտ է: Վստահ եմ, որ կգտնվի երկկողմ ձեւաչափ եւ կապ Մաքսային միության երկրների հետ համապատասխան համաձայնագրերի հիման վրա: Որեւէ կասկած չունեմ, որ կազմակերպության միջոցով բազմակողմ երկխոսություն կիրականանա: Համոզված եմ, որ Եվրասիական միության ձեւավորումն ու ամրապնդումը կբերի նրան, որ կսկսվի երկխոսություն Եվրասիական միության եւ Եվրամիության միջեւ: Նաեւ համոզված եմ, որ դա հավասարապես կարեւոր է, թե Եվրասիական թե Եվրամիության համար: Այն մոդելը, որը ժամանակին կոչվում էր ընդհանուր տնտեսական գոտի` Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ, դեռ պահպանում է իր արդիականությունը: Երեւի դեռ ոչ բոլոր խոշոր եւ համարձակ գաղափարների իրականացման ժամանակն է եկել, սակայն ինչպես ցույց է տալիս փորձը, լավ գաղափարները երբեք չեն կորչում եւ վերադառնում են:
-Նոյեմբերի 7-ին հանդիպել եք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Խնդրում եմ,պատմեք հանդիպման մանրամասները: Եվ որպես եզրափակում, Երեւան կատարած այցըհամարո՞ւմ եք հաջողված, թե ոչ:
-Կարող եմ ընդգծել, որ Հայաստանի նախագահի քաղաքական կամքը (ես այդ մասին Սերժ Ազատիչին էլ ասացի) լավագույն կերպով անդրադառնում է կառավարության եւ փորձագետների գործողությունների վրա, որոնք մասնակցում են իրավական շրջանակի կազմակերպմանը որպեսզի Հայաստանն անդամակցի Մաքսային միությանն ու միասնական տնտեսական գոտուն: Դա, իհարկե, վերջին ամիսների կարեւորագույն արդյունքն է: Առաջին հերթին պարզ է եւ հստակ քաղաքական կամքը, որով Հայաստանի ղեկավարությունը հսկում է իրավիճակը: Իսկ դա ամենակարեւորն է այս աշխատանքի համար եւ նման բարդ նախագծում ինչպիսին է անդամակցությունը Մաքսային միությանն ու նրա հետագա զարգացումը: Այս առումով այցը շատ կարեւոր էր եւ հագեցած: Հաշվի առելով արագությունն ու վերաբերմունքը, որը մեզանից սպասում են նախագահները, փորձագետների եւ մասնագետների աշխատանքային այցերը կավելանան եւ մենք հույս ունենք, որ աշխատանքը շուտով կտա իր պտուղները:
Սկզբնազբյուրը՝http://armenpress.am

Նույն շարքից